Աշխատությունը գիտական հետազոտության էր նման, ավելի ճիշտ, գլխուղեղի հետազոտման հոդված կարծես լիներ:
Երեխաները ծնվում են ասես դատարկ գրատախտակ, որի վրա ծնողը իր կնիքն է դնում` դաստիարակում, սակայն այդ «գրատախտակի» վրա գրում են նաև մանկավարժները, շրջապատը, ժառանգականությունը: Միայն երեխաներին սիրող, հարգող և վստահող մեծերի ներկայությամբ երեխաները կարող են ամեն ինչ սովորել: Կոպիտ, միշտ երեխային մեղադրող ծնողները երեխաների մեջ սերմանում են արհեստական պահվածքի սովորություն, անգամ ուղղակի խաբեություն, ծածկամտություն
:
Շատ կարևոր է ծնողի, մանկավարժի մոտեցման ձևը երեխային նոր բան սովորելու հարցում: Չէ որ, նրանց սխալի պատճառով երեխան կարող է հրաժարվել, հիասթափվել սովորելուց, և որը կարող է փոխել նրա կյանքի ողջ ուղին: Երեխաները հաճախ հոգնում են ծնողների հետևողականությունից, նրանք հոգնում են, երբ իրենց ստիպում են անել մի բան, ինչ չեն ուզում անել:
Առավել հետաքրքրական էր Պոլի վաղ մանկության և նրա աճի ուսումնասիրությունը: Հեղինակը, նշում է, որ սկսել է նրա մոտ որոշակի որակներ գնահատել, որոնք աննկատ կմնային, եթե ուսումնասիրություններ չլինեին: Այսինքն` յուրաքանչյուր երեխա չբացահայտված, առեղծվածային, հետաքրքիր էակ է: