Рубрика: Ագարակ

Ողջու՜յն, Ագարակ

Միայն իմանայիք, թե՛ մեր սաները որքա՜ն էին սպասում Ագարակ գնալուն, թե՛ ինչքա՜ն ոգևորված էին, բայց քոլեջիկներից շատ ոգևորված էին մեզ մոտ վերապատաստում անցնող մանկավարժները։ Եվ Ագարակում կատարվեց մանկավարժներից մեկի վաղեմի երազանքը՝ ձիավարելը։ Հաղթահարելով բոլոր վախերը՝ կատարվեց այդքան բաղձալի երազանքը։ Վերապատրաստվողները հիացած էին մեր հեղինակային մանկավարժությամբ։

Читать далее «Ողջու՜յն, Ագարակ»
Рубрика: Աշնանային պարտեզ, Երգ-երաժշտություն

Երգուսուցում

Սեբաստացի սաները շատ են սիրում երգել, իսկ որ, քոլեջի սաները բոլորը հավաքվում են, ա՛յ դա արդեն տոն է։ Երգում են իրենց կոմիտասյան երգերը, պարում. այ դա իրական իմացումի հրճվանք է։

Տեսանյութը Էմմա Տերտերյանի՝

Рубрика: Աշնանային պարտեզ

Լողափնյա նկարչություն

Այսօր նկարում էինք մեծ քարերի վրա։ Քոլեջիկները այնքան մանրակրկիտ էին ներկում այդ հսկա քարերին, ստանում զանազան հետաքրքիր պատկերներ, այսպես ասած, կենդանություն էին տալիս անշունչ քարերին։ Նկարելու ընթացքում՝ մեզ հյուրընկալվեցին Վարսեր, Ծովագյուղ, Սևան համայնքների մանկապարտեզների մանկավարժական աշխատողները։ Վերապատրաստվող դաստիարակների հետ ժպիտներ փոխանակեցինք և շարունակեցինք մեր գործունեությունը։

Տեսանյութը Էմմա Տերտերյանի՝

Рубрика: Հաշվետվություն

Հաշվետվություն սեպտեմբեր ամսվա

Ամփոփում ենք աշնան առաջին ամիսը. տաք, ջերմ սեպտեմբերին շատ ու շատ գործունեություններ ենք կատարել, հետաքրքիր նախագծեր ենք իրականացրել։ Մեզ մոտ ամեն օրը տոն է, երեխաները պետք է անհոգ մեծածան՝ անկախ ամեն բանից։

Ողջույն պարտեզ, մեր նոր խաղալիքները

Սեպտմբերմեկյան թոհուբոհ

Նոր սաները լողափին

Սեբաստացի Արեգը

Читать далее «Հաշվետվություն սեպտեմբեր ամսվա»
Рубрика: Խառը

Մատիկաշրխկաններ

Ոչ ոքի գաղտնիք չէ, թե քոլեջիկները որքան լավ գիտեն ասիկներ, երգեր, ոտանավորներ։ Բայց միայն իմանալով չենք բավարարվում, այլ այդ ամեն դարձնում ենք հավես խաղ։

Рубрика: Խառը

Կտրատում ենք

Թղթի վրա գծված ճանապարհը քոլեջիկները պետք է կտրեն, այդ ամենը իրենց մոտ շատ լավ ու ճիշտ է ստացվում։ Մեծ սիրով և հաճույքով են խրթխրթացնում թղթերը։

Рубрика: Խառը

Կաքավիկ, կաքավիկ

Ծեփամածուկով աշխատելը սաների սիրելի գործն է, պատրաստում են տարբեր առարկաներ։ Մեր սաները սիրուն պատրաստել խորոված, պիցցա, ձմերուկ։ Այս հաճելի գործընթացը միշտ ուղեկցվում է սաների բլբլան երգերով։

Рубрика: Խառը

Ձիուկները

Միայն տեսնեք թե մեր սաները որքան են սիրում թչկոտել, ինձ թվում է՝ աշխարհի բոլոր երեխաներն են սիրում թռչկոտել։ Հաճախ ենք խաղ-մրցումներ կազմակերպում մեր ձիուկներով և միայն տեսնեք սաների ոգևորությունը, ուրախությունը։

Рубрика: Ես սեբաստացի եմ

Սեբաստացի Արեգը

Սեբաստացի Արեգն է, ով շատ չի սիրում խոսել, չի սիրում քնել, բայց շատ է սիրում կենդանիներ։ Երբ գնում ենք ջերմոց-լաբորատորիա, Արեգը ուրախանում է անսահման, նրան այդ ժամանակ լռեցնել անհնար է ։ Կերակրում է կենդանիներին, խոսում ,խոսում, խոսում…